Կիսաթափանցիկ բլուզով Քենդալ Ջենների համարձակ կերպարը

22:30   10 հոկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն իր սեքսուալությամբ ու գեղեցկությամբ չի զիջում իր քույրերին: Քենդալը աշխարհի ամենապահանջված ու ամենաբարձր վարձատրվող մոդելներից է: 

Այս անգամ սուպերմոդելին տեսել են Նյու Յորքում զբոսնելիս: Նա նախընտրել է կիսաթափանցիկ նարնջագույն բլուզ, որը բավականին համարձակ ընտրություն է:



Նա նախընտրել է նաեւ կաշվից, բարձր գոտկատեղով տաբատ, որը համադրել է փոքրիկ պայուսակի հետ:



Աքսեսուարների հանդեպ բավականին զգուշավոր մոդելի ընտրությունը կանգ է առել բավականին արտահայտիչ ականջօղերի վրա, որոնք ամբողջացրել են նրա կերպարը:



Ի դեպ, Քենդալը կարծես ցանակնում է նորից թրենդային դարձնել հոլիդեյ տեսակի տաբատները, որոնք, թվում էր, մնացել են անցյալում:







                                                                                                        Աղբյուրը՝ Daily Mail

                                                                               Լուսանկարները՝ Splash-ի, Mega-ի



© NEWS.am STYLE