Թոփլես Լեդի Գագան հայտնվել է ELLE-ի շապիկին

23:28   10 հոկտեմբերի, 2018

Երգչուհի, դերասանուհի, երգերի հեղինալ Լեդի Գագան այս անգամ հայտնվել է ELLE-ի շապիկին ու ֆոտոշարքում:

Նա նոր լուսանկարներով կիսվել է հետեւորդ-երկրպագուների հետ Instagram- ում: Լուսանկարներից մեկում երգչուհին ներկայացել է թոփլես, կաթնագույն տաբատով:



Նա յուրահատուկ սանրվածքով է ներկայացել ու շքեղ զգեստով: Լեդի Գագան խոսել է իր ձայնասկավառակների, ոգեշնչման աղբյուրի, ինչպես նաեւ Բրեդլի Կուպերի ընկերակցությամբ նոր ֆիլմի՝ Star Is Born –ի՝ «Ծնվեց աստղը» դրամատիկ մյուզիքլի մասին:





Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմի ստեղծողները թողարկել էին «Shallow» երգի տեսահոլովակը, որը դարձել է ֆիլմի սաունդթրեքը:

Երեքրոպեանոց հոլովակում մյուզիքլի ամենադրամատիկ պահերն են հավաքված, որտեղ կա ամեն ինչ՝ երգ, սեր, արցունքներ, կիրք:

Հետաքրքիրն այն է, որ ֆիլմի սաունթրեքների մեծ մասը գրված են Քուփերի եւ Գագայի կողմից: Բրեդլին պնդել է, որ երգերը ձայնագրվեն live ռեժիմով: Ֆիլմում ընդգրկված է 34 թրեք:

 



© NEWS.am STYLE