«Կուզեի` հայ տղամարդը մի քիչ ավելի շատ ունենար քո սկզբունքայնությունից». Մերի Ներսիսյանի հուզիչ շնորհավորանքը՝ ամուսնուն

11:31   11 հոկտեմբերի, 2018

Այսօր հաղորդավար Գոռ Պետրոսյանը նշում է ծննդյան 34-ամյակը: Հաղորդավարի ֆեյսբուքյան պատն արդեն ողողված է շնրհավորանքներով, որոնցից ամենահուզիչն ու զգացմունքայինը, թերեւս, կնոջ՝ Մերի Ներսիսյանի գրառումն է:

Հաղորդավարուհին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ամուսնու լուսանկարը՝ կից գրելով իր անկեղծ բարեմաղթանքը:

«Ծնունդդ շնորհավո՜ր, Գոռ: Կուզեի՝ քո տեսակը մեր երկրում մի քիչ շատ լիներ, կուզեի` հայ տղամարդը մի քիչ ավելի շատ ունենար քո սկզբունքայնությունից, կուզեի քո սրտացավությունն ու նվիրվածությունը մի քիչ վարակիչ լինեին, կուզեի քո հավատարմությունն ու սիրելու անմնացորդ կարողությունը կրկնօրինակելու ենթակա լիներ: «Գոռի պես»-ն ինձ համար չափանիշ ա...շատերի համար ա չափանիշ:
Ուզում եմ՝ առողջ լինես, պահպանես ունեցածդ ու շուտ գաս տուն»:



© NEWS.am STYLE