Լուսինե Բադալյանն իր անձի շուրջ շրջանառվող բամբասանքների մասին

15:05   11 հոկտեմբերի, 2018

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը շատ ակտիվ է սոցցանցերի իր էջերում: Նա ակտիվորեն արձագանքում է նոր իրադարձություններին, իր կարծիքն ու տեսակետն է հայտնում այս կամ այն քաղաքական ու հասարակական իրողությունների վերաբերյալ: Լուսինե Բադալյանը Facebook-ի իր էջում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է իր անձի շուրջ շրջանառվող բամբասանքներին։

Նա գրել է․ «Օրվա պոզիտիվը :)))

փողոցով քայլում եմ , մարդիկ նայում են, քչփչում են , սրճարանի մի սեղանի մոտ հավաքված կանայք սկսեցին բարձր ինձ քննարկել ( դե ես սովոր եմ, հիմնականում կողքիս կանգնած ինձանից էնպես են խոսում , որ հավանաբար իրենց թվում է` ես եթերային եմ, չեմ լսում) , մեկ էլ մի կին ասում է- հա, էն հաղորդավարուհին ա` Նիկոլի ընկերուհին :))))) այ էդտեղ չդիմացա, փռթկացրեցի»:



© NEWS.am STYLE