«Երբ հասկանում ես, թե ի՞նչ ես ուզում, սկսում ես աստիճանաբար հասկանալ նաեւ ինչպեսը, ու գործել ես սկսում»․ Նազենի Հովհաննիսյան

17:16   11 հոկտեմբերի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանի ոչ միայն նոր դերերն ու նախագծերն են մշտապես ուշադրության կենտրոնում, այլեւ նրա յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Իսկ դերասանուհին իր հերթին չափազանց ուշադիր է իր ընկերների նկատմամբ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։

Այս անգամ Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․

«Արևի ու ստվերի արանքում էլի՛ մենք ենք։ Մարդու էությունը և ստվեր ունի, և լուսավոր կողմ։ Ինքդ քեզ ճանաչելով՝ այդ երկու կողմերն ի մի ես բերում )))Ամբողջանում։

Երբ հասկանում ես, թե ի՞նչ ես ուզում, սկսում ես աստիճանաբար հասկանալ նաև ինչպե՛սը, ու գործել ես սկսում։

Թղթի վրա 3-5 կետով գրեք ձեր ցանկությունները, նախագծերը, պլանավորեք կյանքը, իմպրովիզները միևնույն է անպակաս են, բայց գրելով դուք «ստվերից» կհանեք այն երազանքները, որոնք ուզում եք իրականություն դարձնել։ )) Կարևորը մի ընկրկեք, մի հուսահատվեք ու մի ալարեք))))»։

Ի դեպ, ավելի վաղ Նազենին իր Instagram-ում լուսանկարներ էր տեղադրել, որոնցով շնորհավորել էր Արամեի ծննդյան տարեդարձը: Լուսանկարներից մեկում Նազենին կարծես փորձում է երգչի բոյին հասնել, իսկ մյուս լուսանկարում պատկերված են Սոֆի Մխեյանը, Արամեն ու Նազենին:

Դերասանուհին լուսանկարներին կից գրել էր. «Արամե՜ ջան, ծնունդդ շնորհավո՛ր, եղբայր: Ընտանիքդ ամենօրյա ապացույցն է Սիրո, գեղեցկության, հավատարմության))) Սիրուն Սիրուդ՝ Աննային էլ շնորհավորանքներս, առանց նրա կիսատ կլինեիր ու անՍեր): Մեր սիրելի հասակավոր-վաստակավոր, էլ մի մեծացիր, էլ ՏԵՂ ՉԿԱԱԱ»:



© NEWS.am STYLE