Գայթակղիչ Լիլուն ուլտրակարճ կիսատաբատով ցուցադրել է սլացիկ ոտքերը

16:06   11 հոկտեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր, սեւ-սպիտակ  լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Համարձակ երգչուհին ներկայացել է ուլտրակարճ, ջինսե կիսատաբատով եւ սպիտակ, թափանցիկ տոպով, իսկ նրա կերպարն ամբողջացնում են երկարաճիտ բարձրակրունկները։

Լիլուի կերպարը Լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Համարձակ երգչուհին ներկայացել էր կարմիր, խորը դեկոլտեով զգեստով, առանց ներքնազգեստի։ Լիլուի կերպարը լրացնում էիեն կարմիր բարձրակրունկները։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE