Եվգենի Պետրոսյանը պատրաստվում է Ստեպանենկոյին դուրս հանել շքեղ բնակարանից

17:46   11 հոկտեմբերի, 2018

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը պատրաստվում է իր կնոջը Ելենա Ստեպանենկոյին դուրս հանել բնակարանից։ Այս մասին Պետրոսյանի փաստաբանն ասել է Rambler News Service-ին։

Երգիծաբանի ներկայացուցիչը հայտարարել է, որ թանկարժեք բնակարանում արդեն գույքագրում է կատարվել, որի արդյունքները ցույց են տվել, որ այնտեղից ոչ մի թանկարժեք իր չի կորել։ Ստեպանենկոյին բնակարանից դուրս հանելը կլինի նրանց հաջորդ քայլը։

Հիշեցնենք, որ երգիծաբան Եվգենի Պետրոսյանը հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով իր տարիքից բավականաչափ մեծ է երեւում: Ասում են, որ երիտասարդ սիրուհուն ծեր երգիծաբանը նվիրել է երկու բնակարան:



© NEWS.am STYLE