Ելենա Վարդանյանը ցույց է տվել գեղեցկուհի քրոջը

19:30   11 հոկտեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենակրքոտ շիկահերներից մեկը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, սիթքոմներից հայտնի դերասանուհի Ելենա Վարդանյանն Instagram-ի իր էջի գրավիչ լուսանկարներով հաճախ է ուրախացնում երկրպագու-հետեւորդներին:

Այս անգամ նա ներկայացրել է իր սեւահեր գեղեցկուհի քրոջը:



Լուսանկարին կից դերասանուհին գրել է ռուսալեզու հետեւյալ մեկնաբանությունը. «Ծնունդդ շնորհավոր, քույրի՛կս, քեզ կյանքիցս շատ եմ սիրում, մաղթում եմ քեզ անսահման երջանկություն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր էջի Story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նա լուսանկար էր  տեղադրել: Հրապարակած գայթակղիչ լուսանկարում հայտնի շիկահերը միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր խորը դեկոլտեով եւ ուլտրակարճ զգեստով: Լուսանկարը դերասանուհու կողմից մեկնաբանված չէր:



© NEWS.am STYLE