Սյուզի Մելիքյանը պարծենում է սլացիկ ոտքերով

20:30   11 հոկտեմբերի, 2018

Երգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ տեսքով: Սյուզի Մելիքյանը լուսանկարում կարճ զգեստով է, որը թույլ է տալիս հիանալ աստղի սլացիկ ոտքերով:



Սյուզին ամբողջացրել է իր գեղեցիկ լուքը նորաձեւ աշնանային գլխարկով ու նավակ-կոշիկներով: Գեղեցկուհին որեւէ կերպ չի մեկնաբանել հրապուրիչ լուսանկարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա լուսանկարներ էր հրապարակել, որում սեւ պիջակ-զգեստով էր, ինչպես նաեւ դասական կարմիր շրթներկով: 



© NEWS.am STYLE