Գարիկ Պապոյանը ցույց է տվել «Լավագույն տրանսպորտը»

21:45   11 հոկտեմբերի, 2018

Դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանն  Instagram-ի իր էջում այդքան էլ ակտիվ չէ, սակայն երբեմն նա հումորային լուսանկարներ է հրապարակում ու դրանում ուրախացնում իր երկրպագու-հետեւորդներին:

Այս անգամ նա նոր լուսանկար է հրապարակել միկրոբլոգում: Իր տեղադրած զվարճալի լուսանկարում հումորիստը մոպեդի վրա է նստած: Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Լավագույն տրանսպորտը»:



Հիշեցնենք, որ վերջերս իր տեղադրած զվարճալի լուսանկարում հումորիստը ընկերոջ հետ կատակում էր: Նա կանգնած էր ընկերոջ հետեւում եւ փորձում էր ոտքով հարվածել նրան: Զվարճալի լուսանկարին կից հումորիստը կատարել էր հետեւյալ գրառումը. «էս նկարի շարունակությունը շա՜տ ավելի հետաքրքիր էր)))))))))»:



© NEWS.am STYLE