Քանյե Ուեսթը հանդիպել է Դոնալդ Թրամփին

23:12   11 հոկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի ամուսին ռեփեր Քանյե Ուեսթի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը վերջապես տեղի է ունեցել:

Ռեփերը նախագահին պատմել է իր ընտանեկան իրադրության մասին՝ շեշտելով, որ տանը մշտապես տղամարդկային էներգիայի պակաս է զգացվել՝ ծնողների ամուսնալուծության պատճառով:

Օգատգործելով նախագահի հայտնի արտահայտությունը՝ Քանյեն նշել է, որ եկել է հանդիպման՝ հանուն հզոր ԱՄՆ-ի:

Սպիտակ տուն այցելության նպատակն է կալանավորների կացության բարեփոխումները, աշխատատեղերի ընդլայնումը, 45-ամյա ռեփերի ծննդավայր Չիկագոյում հանցավոր խմբավորումների կողմից բռնությանն դրսեւորումների բացառումը եւ այլն:

                                                                                                                    Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE