Արփի Գաբրիելյանի նոր գրավիչ լուսանկարները

10:30   12 հոկտեմբերի, 2018

Դերասանուհի, երգչուհի, մոդել Արփի Գաբրիելյանը հայկական շոու-բիզնեսի ամեաարտահայտիչ գեղեցկուհիներից է, ով ժամանակ առ ժամանակ տարբեր պրոեկտներում է ներկայանում: Այժմ դերասանուհուն տեսնում ենք «Ֆուլ Հաուս» սիթքոմում՝ Լիկայի դերում:

Այս անգամ սեւահեր գեղեցկուհին իր Instagram-ի էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում բավականին էլեգանտ կերպարում է ներկայացել:



Նա ներկայացել է պուտավոր ճերմակ զգեստով ու լայնեզր՝ լեդիին վայել գլխարկով: Արփին լուսանկարներին կից նաեւ մեկնաբանություն է թողել, որով անգլերեն լոզվով նշել է, որ պարզապես սիրահարված է լուսանկարներին:



Հիշեցնենք, որ ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել, որում սրճարանում վայելում էր իր ժամանցը: Լուսանկարում Արփին շատ հմայիչ ու ոճային տեսք ուներ:



© NEWS.am STYLE