ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   12 հոկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ խորհուրդ չի տրվում ալկոհոլ օգտագործել` հատկապես ձեր սիրելիի ներկայությամբ: Դրա անգամ ամենաչնչին չափաբաժինը փորձելուց հետո դուք, միգուցե, ոչ ադեկվատ սկսեք ընկալել նրա պահվածքը:

ՑԼԵՐ

Այսօր ձեր նախկին սիրեցյալը կսկսի ձեզ համոզել, որ ձեր կողքին այժմ ճիշտ տղամարդ չի կանգնած: Որքան էլ, որ ձեզ չհետաքրքր նրա կարծիքը, ստիպված կլինեք դա լսել: Պարտադիր չէ, որ հետեւեք նրա խորհուրդին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ինքներդ կլինեք ձեր երջանկության ստեղծողը: Որքան էլ, որ դա դժվար թվա` սեփական ուժերով պետք է հասնեք ձեր երջանկությանը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր կթվա, որ ձեր սիրելիին ինչ-որ մեկը փոխել է: Նա նման չի լինի այն անձնավորությանը, որին երբեւէ սիրել եք: Նրա պահվածքը ձեզ բոլորովին դուր չի գա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր հաջողություններով դեռեւս շուտ է ընտանիքի անդամների հետ կիսվելը: Նրանք ոչ միայն դժվարությամբ ձեզ կհավատան, այլեւ, միգուցե, ծիծաղեն ձեր ասածների վրա: Ավելի լավ է այսօր կիսվեք ընկերների հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կցանկանաք որեւէ սխրանք գործել հանուն սիրո` սիրելիի համար երկնքից աստղ բերել, կամ եթե դա շատ անհավանական է թվում, կօգնեք նրան լվանալ սպասքեղենը: Թե նա, թե հասարակությունը դրա համար ձեզ կծափահարեն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր լավ կանեք ձեզ երես տաք, իսկ ավելի իդեալական կլինի, եթե դա անի ձեր սիրելին: Դուք ինքներդ կզարմանաք, թե որքան լավ դա նրա մոտ կստացվի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր լավ կանեք վստահեք ձեր բնազդին: Իհարկե, խելքով առաջնորդվելը եւս շատ կարեւոր է, բայց նախապատվությունը տվեք բնազդին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր, հնարավոր է, անցյալից ինչ-որ անձնավորության հետ կապված լուր ստանաք: Մյուս կողմից, օրը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր մեծ է լինելու անձնական կյանքում փոփոխությունների հավանականությունը: Դուք կանեք այն, ինչ ձեզնից չէին սպասում, անգամ ինքներդ։ 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք բավականին լուրջ տարաձայնություններ կունենաք ձեր սիրելիի հետ, եւ ձեզ կթվա, թե անհնար է ընդհանուր հայտարարի գալը:

ՁԿՆԵՐ

Այսօր մեծ է հավանականությունը եւ առավել մեծ՝ հանդիպումը մի անձնավորության հետ, ով արմատապես կփոփոխի դեպի լավը ձեր անձնական կյանքը:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE