Ֆրանկոֆոնիայի շքեղ գալա համերգն ու Զազը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում

11:15   12 հոկտեմբերի, 2018

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին,  Հայաստանը, Ֆրանսիան ու ամբողջ աշխարհը հիացմունքով հետեւում էին Ֆրանկոֆոնիայի շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա համերգին: Շքեղ շուի ընթացքում հայաստանյան բեմից ելույթ ունեցան հայտնի համույթներ ու աշխարհահռչակ երգիչներ, որոնցից են, օրինակ, Անժելիկ Կիժոն եւ Մելոդի Գարդոն, իսկ միջոցառման ամենասպասված հյուրերից էր ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը, որը հայ հանդիսատեսի համար կատարեց իր երգացանկի ամենասիրելի գործերից մի քանիսը: Հատուկ հյուրերի շարքում էր նաեւ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

Հատկանշական է, որ համերգի վերջին հատվածն ամբողջությամբ նվիրված էր լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Միջոցառման ամենահետաքրքիր դրվագները ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժով:

Լուսանկսրները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE