«Կառուցողն էլ, քանդողն էլ կինն է»․ Նազենի Հովհաննիսյան

12:16   12 հոկտեմբերի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Իսկ դերասանուհին իր հերթին չափազանց ուշադիր է իր ընկերների նկատմամբ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։



Այս անգամ Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որին աղջիկների, կանանց, դուստրերի մասին։ Նա գրել է․

«Աղջիկները հարստություն են, ընտանիքի նեցուկն են ու ամբողջ հոգսը իրենց ուսերին տանողն են)) իհարկե, մի երկրում, որտեղ «որոշողը» տղամարդիկ են իմ ասածը «հիմք» չէ... ))).... Բայց ես վստահ եմ, որ կառուցողն էլ, քանդողն էլ կինն է, եթե սիրո մեջ է ծնվել ու սեր, հոգատարություն տեսել, նույնն էլ կտարածի, եթե տեսել է բռնություն ու անխնա վերաբերմունք, ցավոք, էդպիսինն էլ կդառնա։

Կարճ. ունեցեք, շատ ունեցեք դուստրեր))) Նրանք են Սիրո տարածողը, մեզ ժպիտ և հոգատարություն տվողը, ի վերջո ՝ հենց նրանք են առողջ ու լիարժեք, աժանապատիվ ընտանիքի Հիմքը))) Մենք երեք քույր ենք) իմ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆ իմ քույրերն են։

Նայեք այս Հրեշտակներին. աշխարհի Բարությունն են երեխաները։ Գրեք ձեր սիրելի դուստրերի անուններն ու Սիրո խոսքերը թող տարածվեն աշխարհով մեկ՜՜՜ Օրհնվեն ԲՈԼՈՐ երեխաները)

Հ.Գ Այսօր Աղջիկների պաշտպանության օրն էր (ՄԱԿ- Ի կողմից ընդունված 2012թ) Թող աշխարհի բոլոր մանուկներն ապրեն խաղաղության ու սիրո մեջ»։



© NEWS.am STYLE