Մարինկա Խաչատրյանի եւ սիրելիի ջերմ գրկախառնությունը (տեսանյութ)

14:14   12 հոկտեմբերի, 2018

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ամառային հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Օրերս նշանադրված երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում նա իր սիրելիի հետ է: Երիտասարդ զույգը ջերմ գրկախառնվում եւ մեղմ համբուրվում են: Մարինկան հոլովակին կից մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգերում անգլերենով նշել է «#իմ սեր» արտահայտությունը։

View this post on Instagram

A post shared by MARINKA (@marinka_xachatryan_official) on

Հիշեցնենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին իր Instagram-ի Story բաժնում լուսանկար էր հրապարակել, որում Մարինկան իր էջի հետեւորդների ու երկրպագուներին ներկայացրել էր  իր հմայիչ, տաք աշնանային լուքը: Կապուտաչյա գեղեցկուհին իր տեղադրած լուսանկարում կրում էր ծաղկավոր ագեստ եւ բարձրակրունկ կոշիկներ: Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE