«Կինը միշտ ճիշտ է. սա շատ պարզ օրենք է». Հյու Ջեքմանը նշում է 50-ամյակը

15:24   12 հոկտեմբերի, 2018

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում հոլիվուդյան աստղ Հյու Ջեքմանը, որն առավել հայտնի է Ռոսոմախայի կերպարով: Ավստրալացի դերասանը դարձավ 50 տարեկան:

Դերասանի կարիերայում հատկանշական էր «Գերուհիները» ֆիլմում նկարահանվելը, որից հետո նա միանգամից ճանաչում ձեռք բերեց:

Հյու Ջեքմանը իր ոլորտում մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Ոսկե Գլոբուս», «Թոնի», «Էմմի», եղել է նաեւ «Օսկարի» նոմինանտ:

Ջեքմանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ կերտելով ամենատարբեր կերպարների, դրանցից են, օրինակ, «Քեյթն ու Լեոն», «Լոգանը», «Իքս մարդիկ», «Լքյալները» եւ այլն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանի արտահայտած հայտնի մտքերից մի քանիսը.

«Ինձ համար աշխարհի անենագերազանց ստեղծագործություններից մեկը սուրճի թարմ բուրմունքն է»:

«Կյանքում գալիս է մի պահ, երբ դադարում ես մեղադրել մարդկանց քեզ հետ պատահած դժբախտությունների համար»:

«Ես իմ հոգին կծախեմ բարիքի համար»:

«Ես միշտ զգացել եմ, որ երբ փախչում ես վախից, դրա հոգին միշտ քեզ ուղեկցում է»:

«Ես սիրում եմ մրցակցությունն ու սիրում եմ հաղթել»:

«Որքան մեծանում ես, այնքան ավելի է մեծանում սերդ դեպի ծնողներդ: Հիմա ես նրանց երկուսին սիրում եմ առավել, քան երբեւէ»:

«Եթե ծնվեի մեկ այլ աշխարհում, մեկ այլ կյանք կվարեի, միգուցե դառնայի պարող»:

«Դերասանությունը մի բան է, որը ես շատ եմ սիրում, դա արվեստ է, որը ես հարգում եմ, բայց չեմ կարծում՝ այն ավելի կարեւոր է, քան, օրինակ, 8-ամյա մի երեխայի սովորեցնելը: Ես փորձում եմ այն չկարեւորել ավելին, քան այն կա»:

«Ես խելագարվում եմ սպորտի համար: Իմ ներկայությամբ չեք կարող սպորտի վերաբերյալ որեւէ վատ բան ասել»:

«Կինը միշտ ճիշտ է: Սա շատ պարզ օրենք է: Կարծում եմ՝ մի օր այս խոսքերը դաջելու եմ ճակատիս»:

Լուսանկարները՝ Հյու Ջեքմանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE