Արմինկայի հմայիչ դասական լուքը

16:20   12 հոկտեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:



Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում Արմինկան ներկայացել է դասական, հմայիչ կերպարում։ Իր տեղադրած լուսանկարում երգչուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, սեւ տաբատ, իսկ նրա կերպարը լրացնում են ամառային բարձրակրունկները։ Հմայիչ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․

«Երկինք-օվկիանոս, կապույտն ամենակատարյալն է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա  լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էր իմիջային փոփոխությունը: Վերջերս Արմինկային տեսնում էինք միայն կարճ սանրվածքով, սակայն այսուհետեւ երգչուհին երկարամազ է:

Հրապարակած լուսանկարին կից Արմինկան գրել էր. «Փաստորեն հավանեցիք մազերս, ուռա՜»:



© NEWS.am STYLE