Սելենա Գոմեսը հոսպիտալացվել է

17:02   12 հոկտեմբերի, 2018

26-ամյա Սելենա Գոմեսի կյանքում սեւ գիծ է։ Սկզբում նա հերթական անգամ բաժանվեց Ջասթին Բիբերից, իսկ քիչ ավելի ուշ պարզ դարձավ, որ վերջինս հասցրել է մոդել Հեյլի Բոլդուինին առաջարկություն անել։ Դա եւս մեկ հարված էր նրա համար։

 «Սելենան որոշ ժամանակ դեպրոսիա մեջ էր։ Իրեն վատ զգալով նա հիվանդանոց էր ընկել։ Այժմ Սելենան շրջապատված է մտերիմներով եւ հարազատներով, որոնք ամեն կերպ նրան աջակցում են։ Նա բուժում է ստանում եւ վիճակն այժմ բավականին լավ է»- ET –ին պատմել է երգչուհու ծանոթներից մեկը։

Երգչուհու երկրպագուները ենթադրել են, որ նրա ինքնզգացողությունը վատացել է հենց այն ժամանակ, երբ նա լսել է Ջասթին Բիբերի եւ The Weeknd-ի նշանադրությունների մասին։ Շրջանառվող լուրերի համաձայն Սելենան ծանր է տանում իր ժամանակավոր միայնությունը, այդ իսկ պատճառով չի կարող ուրախանալ նախկին ընտրյալների համար, որոնք որոշել են ամուսնանալ հայտնի մոդելների հետ։

Չնայած ինքնազգացողության հետ խնդիրներին, վերջին ամիսներին նա աշխատել է նոր երգերի վրա։ Սելենան հաճախ էր լինում ձայնագրման ստուդիաներում, հեռուստահաղորդումների տաղավարներում։

Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ նա կանցկացնի հիվանդանոցում, սակայն, հնարավոր է հոսպիտալացվելուց հետո երգչուհին մի փոքր դադար վերցնի, որպեսզի հասկանա իր էմոցիոնալ վիճակի վատթարացման պատճառները։



© NEWS.am STYLE