Գարի Քյոսայանն ու իր ջազ-քառյակը համերգ կունենան՝ նվիրված Երեւանի հիմնադրման 2800-ամյակին

17:31   12 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայտնի ջազ-դաշնակահար Գարի Քյոսայանն ու իր ջազ-քառյակը հանդես կգան յուրօրինակ համերգով, որը նվիրված է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին:

Երաժիշտն ասում է. «Աշխարհի ամենասիրուն քաղաքն ինձ համար Երեւանն է. եկեք միասին տոնենք շատ սիրելի ու հարազատ քաղաքի տոնը: Սա կլինի յուրահատուկ խոնարհում 2800-ամյա պատմություն ունեցող քաղաքին»: 
Համերգի ընթացքում կհնչեն ինչպես արդեն սիրված գործեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ՝ «Երևանյան գույներ», «Ինքնադիմանկար», «Քրիստիի համար», «Լույսի Ճանապարհին», «Նարեկացի», «Բալի գույնը», «Վալս Մարիայի համար», «Ծիր Կաթին» և այլ կատարումներ: 

Համերգի հատուկ հյուերից են՝ Ալլա Սահակյանը, Նելլի Մանուկյանը, Կարեն Սեդրակյանը, Արմեն Հովակիմյանն ու Արմեն Մովսեսյանը: 



© NEWS.am STYLE