Ժաննա Բուտուլյանի հմայիչ street style-ը

18:18   12 հոկտեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանը շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջում։ Նա ամեն օր նոր լուսանակրներ եւ գրառումներ է կատարում, որոնք էլ իր էջի հետեւորդների կողմից դրական մեկնաբանությունների են արժանանում: Ժաննան ցուցադրում է նոր ֆոտոշարքերից կադրեր, պատմում իր առօրյայի եւ աշխատանքի մասին։

Այս անգամ դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երիտասարդ դերասանուհին իր հետեւորդներին ներկայացրել է իր street style-ը։ Իր տեղադրած լուսանկարում Ժաննան կրում է ջինսե տաբատ, սեւ վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ։ Հմայիչ լուսանկարին կից Ժաննան անգլերեն լեզվով գրել է․ «Ողջույն»։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր հրապարակել իր  Instagram-յան էջում, որոնցում ներկայացրել էր հարսանյաց խնջույքի իր թեթեւ, եթերային տեսքը: Ժաննան լուսանկարներում գեղեցիկ վարդագույն զգեստով էր: 



© NEWS.am STYLE