Աշխարհին հայտնի մեր «Դուդուկի վարպետը». Ջիվան Գասպարյանն այսօր նշում է ծննդյան 90-ամյակը

18:04   12 հոկտեմբերի, 2018

Աշխարհում կան մի քանի հայեր, որոնց անունն ու ազգանունն անմիջապես ասոցացվում են Հայաստանի հետ: Այդպիսին էր, օրինակ, Ազնավուրը… Այդպիսին է նաեւ աշխարհահռչակ հայ դուդուկահար եւ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը, որն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, նշում է ծննդյան 90-ամյակը: Դուդուկի վարպետ՝  այսպես են աշխարհում կոչում հայ մեծանուն դուդուկահարին, որն ինքնուրույն է սովորել նվագել դուդուկ՝ ի դեպ, 6 տարեկանից:

Աշխարհահռչակ դուդուկահարն իր գործունեության ընթացքում գնահատվել է ոչ միայն հիացական խոսքերով, այլեւ պարգեըներով: Առաջին մրցանակը Գասպարյանը ստացել է 1956 թ-ին, 1959 թ-ին Չորրորդ Միջազգային փառատոնի ժամանակ ստացել է ոսկե մեդալ: Նույն մրցույթին դուդուկահարը մասնակցել է նաեւ 1962 եւ 1973 թ-երին՝ արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ 1973 թ-ին նրան շնորհվել է ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչում:

Ջիվան Գասպարյանը հայտնի է նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ իր համագործակցություններով՝ Սթինգ, Մայքլ Բրուք, Լիոնել Ռիչի, Դերեք Շերենյան, Հանս Զիմեր եւ այս ցանկը կարեկի է դեռ շարունակել: 2010 թ-ին նրա դուդուկը հնչել է նաեւ «Եվրատեսիլ»-ի բեմում: Դուդուկահարը մասնակցել է Եվա Ռիվասի Apricot Stone երգի բեմականացմանը՝ դառնալով «Եվրատեսիլ»-ի բեմում հայտնված ամենատարեց երաժիշտը:

Ջիվան Գասպարյանի դուդուկը հնչում է աշխարհին հայտնի մի շարք ֆիլմերում՝ «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն եւ մոխիր» եւ այլն:

Շնորհավոր Ձեր ծնունդը, մեր սիրելի Ջիվան Գասպարյան: Ապրեք երկար եւ առողջ :)



© NEWS.am STYLE