Կրքոտ Եվա Ռիվասի նոր լուսանկարը ծովափից

20:40   12 հոկտեմբերի, 2018

Ամբողջ ամառվա ընթացքում Եվա Ռիվասը խենթացնում էր իր երկրպագուներին ու Instagram-ի հետեւորդներին ցնցող լուսանկարներով: Հրապուրիչ լուսանկարների շարքը պատմում էր երգչուհու ամառային հանգստի, վայելքների, գեղեցիկ լուքերի մասին:

Աշնան գալուստը, սակայն, դեռ ոչինչ չի նշանակում ու Եվան շարունակում է իր երկրպագու-հետեւորդներին ժպիտներ պարգեւել: Այս անգամ երգչուհին հերթական անգամ իր կրքոտ լուսանկարներից մեկն է հրապարակել միկրոբլոգում, որտեղ նա ծովափին է:



Նա նաեւ մեկնաբանել է գեղեցիկ լուսանկարը՝ հրապարակմանը կից ռուսերեն լեզվով գրելով. «Տե՛ր Աստված, խնդրում եմ ինձ երկաթե համբերություն տուր, որ դիմանամ այս հիմար ու չար մարդկանց միլիոնավոր բանակին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան  Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, լուսանկարներ էր հրսպարակել, որոնցում երգչուհին ներկայացել էր ուլտրակարճ կիսաշրջազգեստով, սակայն, նա շեշտը դրել էր իր ոտքերի եւ զուգագուլպաների վրա, որոնց մասին հիշատակել էր իր գրառման մեջ։ Լուսանկարներից մեկին կից Եվա կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Նույնիսկ ոտքերս են թագադրված»։



© NEWS.am STYLE