Կառա Դելեւինի տեսքը արքայական հարսանիքին ցնցել է երկրպագուներին

22:31   12 հոկտեմբերի, 2018

Այսօր Եղիսաբեթ Երկրորդի 27-ամյա թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենյան ամուսնացավ 32-ամյա Ջեք Բրուկսբենկի հետ, ում հետ նա արդեն յոթ տարի է, ինչ հանդիպում է:

Նորապսակները հրավիրել էին ավելի քան 850 պալատականների, ազգականների ու ընկերների, մոտ 150 հոգով գերազանցելով արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հյուրերի ցուցակը:



Հրավիրյալների ցանկում էր նաեւ մոդել-դերասանուհի Կարա Դելեւինը: Վերջինս ցնցեց ներկաների, իսկ հետո նաեւ համացանցը իր յուրօրինակ հանդերձանքով: Կարան կոտրել է բոլոր կարծրատիպերը՝ ներկայանալով դասական սմոքինգով:



Դերասանուհին իր տեսքն ամբողջացրել է փողկապով ու գլխարկով՝ կերտելով բավականին յուրահատուկ կերպար:





                                                                                                 Աղբյուրը՝ Daily Mail

                                                                   Լուսանկարները՝ AP, PA, Shutterstock



© NEWS.am STYLE