Հրապուրիչ Լիա Զախարյանի նոր եթերային կերպարը

23:15   12 հոկտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը Instagram-ի իր էջում հաճախ է ներկայացնում նոր, գրավիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ: 

Այս անգամ դերասանուհին նույնպես ուրախացրել է երկրպագու-հետեւորդներին՝ ներկայանալով բավականին նուրբ ու եթերային տեսքով:





Լուսանկարներում դերասանուհին նուրբ, ծաղիկներով զարդարված զգեստով է, բավականին մեղմ դիմահարդարմամբ: Դերասանուհուն այս ոճն իսկապես շատ է սազում:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիան իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր շատ կարճ, դեղին գույնի զգեստով: Նրա կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները: Հմայիչ լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE