Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի որդու ծննդյան տարեդարձը

23:30   12 հոկտեմբերի, 2018

Այսօր երգիչ Մարտին Մկրտչյանի ու երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի որդու՝ Լեոյի ծննդյան տարեդարձն է: Ջերմ ու սիրառատ ընտանիքը նշել է նրա 4-ամյակը:

Ընդհանրապես, հայկական երգարվեստի պայծառ այս զույգը հաճախ է գեղեցիկ ընտանեկան լուսանկարներով կիսվում միկրոբլոգում: Այս անգամ Հռիփսիմեն իր Instagram-ի էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել:



Լուսանկարներում պատկերված է նրա որդին, իսկ հրապարակմանը կից Հռիփսիմեն շնորհավորել է նրա ծննդյան տարեդարձը:





Տեսանյութում ամփոփված է երեկոյի բարձր տրամադրությունը, երեւում են փոքրիկ հյուրերն ու անակնկալների մի մասը:

View this post on Instagram

A post shared by Hripsime Hakobyan (@hripsimehakobyanofficial) on

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ էր հրապարակել, որոնցում նա ներկայացել էր հմայիչ կերպարում: Լուսանկարներում երգչուհին կրում էր սեւ զգեստ, բարձրակրունկներ, մազերը հավաքված էին:



© NEWS.am STYLE