Վաչե Թովմասյանի ու Աննա Գրիգորյանի զվարճալի լուսանկարը

10:30   13 հոկտեմբերի, 2018

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը հաճախ իր միկրոբլոգում կիսվում է ինչպես զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով, այնպես էլ ջերմ ընտանեկան կադրերով:

Instagram-ի իր էջում դերասան-հումորիստը հրապարակել է իր ու դերասանուհի-մոդել Աննա Գրիգորյանի հումորային լուսանկարը, որում դերասանուհին «զինված է»:



Հումորիստը նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Պաշտպանված եմ մի տեսակ ինձ զգում»:

Հիշեցնենք, որ վերջերս Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, հումորիստ-դերասանը դստեր հետ հերթական լուսանկարն էր հրապարակել, որում երկուսն էլ անձրեւի տակ «մինչեւ ոսկորները» թրջված էին:





© NEWS.am STYLE