Տաթեւիկ Ադումյանը ցույց է տվել իր երիտասարդ, գեղեցկուհի մայրիկին

15:14   13 հոկտեմբերի, 2018

Ինչպես հայտնի է երիտասարդ, սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը շատ է ճամփորդում: Այս մասին վկայում են երիտասարդ դերասանուհու միկրոբլոգում արված հրապարակումները: Տաթեւիկն այս անգամ կրկին մեկնել է Եվրոպա, ավելի ճիշտ, Չեխիա:

Դերասանուհին Instagram-ի իր էջում հերթական, նոր լուսանկարներն է հրապարակել: Այս անգամ Տաթեւիկ Ադումյանն իր միկրոբլոգի 155 հազար հետեւորդներին ցույց է տվել իր երիտասարդ, գեղեցկուհի մայրիկին։ Հրապարակման մեջ Տաթեւիկն ու նրա մայրը նստած են սրճարանում։ Լուսանկարներին կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չի թողել, միայն հեշթեգերում նշել է #մայր ու դուստր։

Հետեւորդները դրական մեկնաբանություններով ողողել են լուսանկարները։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանել է 24 ժամ, որից հետո այն ջնջվում է, կարճ հոլովակ էր հրապարակել:

Իր միկրոբլոգի հետեւորդների հետ դերասանուհին կիսվել էր, թե ինչպես է զվարճանում առեւտրի կենտրոնում:

Նա կրում էր սպորտային կոշիկներ, ջինսե երկար պիջակ: Այս հրապարակմանը կից որեւէ գրառում չկար արված:

 



© NEWS.am STYLE