«Վստահում եմ ուժերիս». «Ոսկե դպրոց»-ից Իլոնա Նուրբեկյանը՝ Costa Blanca fashion week-ին Կովկասը ներկայացնելու մասին

16:04   13 հոկտեմբերի, 2018

«Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի Իլոնա Նուրբեկյանն այս օրերին Իսպանիայում է, որտեղ տեղի ունեցող Costa Blanca fashion week գեղեցկության եւ նորաձեւության մրցույթին ներկայացնում է Կովկասի տարածաշրջանը: Իլոնան առաջին անգամ է մասնակցում նման մրցույթի, իսկ, թե ինչպես է ստացվել իր մասնակցությունը, դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ինձ նախնական փուլում ընտրել են մրցույթի կազմակերպիչները, այնուհետեւ հանդիպումների արդյունքում ես մասնակցեցի այս մրցույթին: Ավելի վաղ տեղի ունեցավ մեր գալա համերգը, բացման մեկնարկը տրվեց: Ընթացքում մասնակցելու եմ տարբեր դիզայներների ցուցադրությունների: Իսկ այսօր արդեն մրցութային օրն է: Ներկայանալու եմ երեկոյան, ազգային զգեստներով եւ լողազգեստով»,-նշեց դերասանուհին:

Այս տարի մրցույթին մասնակցում են 15 երկրների գեղեցկուհիներ: Իլոնայի խոսքով՝ ուժեղ մրցակիցներ կան, բայց հայուհին նշում է. «Վստահում եմ ուժերիս: Սա առաջին մրցույթն է, որին երբեւէ մասնակցել եմ: Ակնկալիքներս եւ հույսերս մեծ են: Ինձ համար կարեւոր չէ մասնակցությունը, եթե մասնակցում եմ ինչ-որ մրցույթի, ուրեմն պետք է հաղթեմ, այլապես պարզապես չեմ մասնակցի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իլոնա Նուրբեկյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE