Մարինկա Խաչատրյանի աշնանային street style-ը

18:18   13 հոկտեմբերի, 2018

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ամառային հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացրել է աշնանային հմայիչ street style-ը։

Մարինկան կրում է կիսաշրջազգեստ, ծաղկավոր վերնաշապիկ, սպորտային կոշիկներ։

Լուսանկարներին կից երիտասարդ դերասանուհին որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին իր Instagram-ի Story բաժնում լուսանկար էր հրապարակել, որում Մարինկան իր էջի հետեւորդների ու երկրպագուներին ներկայացրել էր  իր հմայիչ, տաք աշնանային լուքը: Կապուտաչյա գեղեցկուհին իր տեղադրած լուսանկարում կրում էր ծաղկավոր ագեստ եւ բարձրակրունկ կոշիկներ: Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE