Լիլուն՝ կրքոտ կերպարում

19:24   13 հոկտեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում երգչուհին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Համարձակ երգչուհին իր տեղադրած լուսանկարում կրում է սպիտակ զգեստ, որն ընգծել է նրա սլացիկ ոտքերը, իսկ նրա կերպարը լրացնում են կարմիր բարձրակրունկները։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Համարձակ երգչուհին ներկայացել էր կարմիր, խորը դեկոլտեով զգեստով, առանց ներքնազգեստի։ Լիլուի կերպարը լրացնում էիեն կարմիր բարձրակրունկները։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել։

 



© NEWS.am STYLE