Լուսինե Բադալյանը ներկայացել է շքեղ զգեստով

20:21   13 հոկտեմբերի, 2018

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը շատ ակտիվ է սոցցանցերի իր էջերում: Նա ակտիվորեն արձագանքում է նոր իրադարձություններին, իր կարծիքն ու տեսակետն է հայտնում այս կամ այն քաղաքական ու հասարակական իրողությունների վերաբերյալ:

Լուսինե Բադալյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է շքեղ կերպարում: Նա կրում է ոսկեգույն, երկարափեշ, երեկոյան զգեստ։ Իսկ լուսանկարին կից նա կատարել է ռուսալեզու հետեւյալ գրառումը. «Նավից դեպի երեկույթ կամ Տիտանիկ)))»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսինե Բադալյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել, որում անդրադարձել էր իր անձի շուրջ շրջանառվող բամբասանքներին։

Նա գրել էր․ «Օրվա պոզիտիվը :))) փողոցով քայլում եմ , մարդիկ նայում են, քչփչում են , սրճարանի մի սեղանի մոտ հավաքված կանայք սկսեցին բարձր ինձ քննարկել ( դե ես սովոր եմ, հիմնականում կողքիս կանգնած ինձանից էնպես են խոսում , որ հավանաբար իրենց թվում է` ես եթերային եմ, չեմ լսում) , մեկ էլ մի կին ասում է- հա, էն հաղորդավարուհին ա` Նիկոլի ընկերուհին :))))) այ էդտեղ չդիմացա, փռթկացրեցի»:

 

 



© NEWS.am STYLE