Նրբագեղ Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը

14:30   14 հոկտեմբերի, 2018

37-ամյա ռեալիթի-շոու աստղը իր Instagram-ում հրապարակել է հերթական կրքոտ լուսանկարը: Դրանում աստղը ներկայացել է մարմինն ընդգրկող վարդագույն ուլտրկակարճ զգեստով:

Գեղեցկուհին վարսերը բաց է թողել ուսերին, ինչը նրան եւս մեկ անգամ շքեղություն է հաղորդել: Այս անգամ մոլորակի ամենահմայիչ կանանցից մեկը որեւէ կերպ չի մեկնաբանել լուսանկարը:



Հիշեցնենք, որ վերջերս Նյու Յորքում տեղի էր ունեցել Tiffany & Co զարդերի լեգենդար ապրանքանիշի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել էր Tiffany Blue Book նոր, շքեղ հավաքածուն։ Սակայն, ադամանդներից առավել փայլել էր 37-ամյա Քիմ Քարդաշյանը։





© NEWS.am STYLE