Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյանների սիրառատ լուսանկարը

17:30   14 հոկտեմբերի, 2018

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Յուրաքանչյուրն իր հերթին իրենց միկրոբլոգներում ներկայացնում է, թե՛ աշխատանքային, թե՛ ընտանեկան, թե՛ այս կան այն հարցի շուրջ իր տեսակետն արտահայտող հրապարակումները:



Այսօր դերասանի կնոջ՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի ծննդյան տարեդարձն է: Ինչպես պարզ է դառնում զույգի Instagram-յան էջերից ու story բաժնի հրապարակումներից, նրանք գիշերը զվարճացել են մտերիմ ընկերների՝ Անահիտ Սիմոնյանի ու Հայկոյի հետ: Ընտանեկան ջերմ միջավայրում նրանք նույնիսկ հասցրել են կարաոկե երգել:




Ալեքսանդրն իր Instagram-յան էջում սիրառատ լուսանկարներ է հրապարակել գեղեցկուհի կնոջ հետ: Դրանցից մեկը նա մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Տարիներ արաջ երբ դու ծնվել ես, ես զգացել եմ, որ իմ համար ես ծնվել.. Ծնունդ շնորհավոր իմ աղջիկ»:





© NEWS.am STYLE