Քլոե Քարդաշյանը կրքոտ լուսանկարներով վրեժխնդիր է լինում նախկին սիրելիից

18:30   14 հոկտեմբերի, 2018

34-ամյա հայազգի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը կարծես թե ներել էր իր նախկին սիրելի ու երեխայի հայր Թրիստան Թոմփսոնի բազմակի դավաճանությունները:

Սակայն այս անգամ Քլոեն հրապարակել է իր Instagram-յան էջում նոր կրքոտ լուսանկարների շարք, որոնցով կարծես ցույց է տալիս նախկինին՝ ինչ է նա կորցրել:



Գրավիչ լուսանկարները Քլոեն մեկնաբանել է՝ հրապարակմանը կից գրելով՝ «Վրեժխնդիր մարմին»:





Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլոեի հրապարակած լուսանկարում պատկերված էր հայազգի հեռուստաաստղի դուստրը՝ Թրուն, որը փոքրիկ կապույտ զգեստով ու բավականին թրենդային գլխակապով էր:



Քլոեն լուսանկարներին կից գրել էր հետեւյալ ջերմ ու հուզիչ տողերը. «Ամբողջ գիտակից կյանքս երազել եմ քո մասին: Դու գերազանցել ես իմ բոլոր սպասումները: Սա սեր է»:



© NEWS.am STYLE