Տաթեւիկ Ադումյանի ու Ժաննա Բուտուլյանի նոր հմայիչ լուսանկարները

20:30   14 հոկտեմբերի, 2018

Ինչպես հայտնի է երիտասարդ, սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը շատ է ճամփորդում: Այս մասին վկայում են երիտասարդ դերասանուհու միկրոբլոգում արված հրապարակումները: Տաթեւիկը հաճախ լուսանկարներ է հրապարակում նաեւ ընկերների հետ՝ ցույց տալով իր հետաքրքիր առօրյան:



Այս անգամ նա հրապուրիչ լուսանկարներ է հրապարակել դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ, որում նրանք ունեն բավականին արտահայտիչ դիմահարդարում ու վայելում են երեկոն: Տաթեւիկը լուսանկարներին կից շնորհավորել է Ժաննային՝ ծննդյան տարեդարձի առթիվ:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Տաթեւիկ Ադումյանն իր միկրոբլոգի 155 հազար հետեւորդների հետ կիսվել էր իր ամառային, գեղեցիկ լուքով: Իր հրապարակման մեջ նա նստած էր փողոցում, իսկ հագին՝ ամառային, ծաղկավոր, խորը դեկոլտեով զգեստ է ու սպորտային կոշիկներ: Լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չէր թողել:






© NEWS.am STYLE