NEWS.am STYLE-ի ճամփորդական նոթերը. Պեկինի կախարդական այգիներն ու տաճարները

22:05   15 հոկտեմբերի, 2018

Պեկինը քաղաք է, որին անհնար է չսիրահարվել այնպես, ինչպես եւ քաղաքի բնակիչներին, որոնք ամեն պահի պատրաստակամ են օգնության ձեռք մեկնել, չնայած այն հանգամանքին, որ այնքան էլ լավ չեն տիրապետում անգլերենին: Սա իմ երրորդ ուղեւորությունն էր դեպի Չինաստանի մայրաքաղաք: Ես միանգամից անցա իմ սիրելի գործին՝ պեկինյան այգիներով զբոսնելուն, որոնք իրենց գեղեցկությամբ ունակ են խենթացնել յուրաքանչյուր ճամփորդի: Հոդվածում տեղ կգտնեն շատ լուսանկարներ ու հակիրճ նկարագրություն:



Իմ ամենասիրած վայրի՝ Երկնքի տաճարի մասին արդեն խոսել եմ նախորդ անգամ, այդ պատճառով էլ կսկսեմ մյուս հիասքանչ վայրից՝ Ցզինշան այգուց (թարգմանաբար՝ լեռ, որից կարելի է հետեւել):







Այգին գտնվում է անմիջապես «Արգելված քաղաքի» հետեւում (Մին դինաստիայից մինչեւ Ցինի կայսերական բնակավայրեր):



Այգում աճում են սոճիներ, նոճիներ եւ ուշադրություն՝ նուռ:



Իսկ ահա այս վայրը բավականին ուշագրավ է:





Այստեղ քարե հուշարձան է կանգնեցված՝ Մին դինաստիայի վերջին կայսեր՝ Չունչժենի հիշատակին, որը 1644 թվականին նույն վայրում ինքնասպան է եղել՝ սեփական մետաքսե շարֆով կախաղան բարձրանալով:



Իսկ սա Բեյխայի չքնաղ այգին է:





Դրա զարդը ահա այս մեծ լիճն է, որտեղ, ի դեպ, կարելի է նավակ վարձել ու կազմակերպել ջրային փոքրիկ ուղեւորություն դեպի այն վայրերը, որտեղ ժամանակին ապրել են կայսրերը:



Այգին կառուցված է համաձայն չինական ավանդական ոճին՝ համախմբելով ու կրկնելով երկրի տարբեր անկյունների պատմամշակութային կոթողները:



Իսկ ահա այս ճերմակ հավանգը (Բայ տա) զարդարում է այգու բլուրը, որտեղից երեւում է Արգելված քաղաքն ու շրջակայքը, որը պարզապես գեղագիտական հաճույք է պատճառում:



Իսկ սա Պեկինի կենտրոնն է:





Դամբարանի ներսում բուդդայական գրեր, վանական հանդերձանքներ, կայսերական մասունքներ են պահպանվում:











Նույնպես գրեթե Պեկինի կենտրոնն է:





Վայր, որտեղ մշտապես երգում են, պարում, զբոսնում են նավակներով ու թայ ցզի ցյուանով են զբաղվում:



Իսկ այս վայրը՝ դավանական տաճարը, այդ այգիների մոտակայքում է գտնվում:







Դրանում տեղ է գտել նույնիսկ Բուդդայի իգական կերպարի մարմնացումը: 





Չինական կրոնական ու փիլիսոփայական հոսանքները փոխադարձաբար ազդում են միմյանց վրա, ինչն էլ հանգեցնում է ահա այսպիսի միաձուլման:





Իսկ սա Թմբուկների աշտարակն է:





Դե, այստեղ՝ առանց մեկնաբանության )))





Իսկ սա հեքիաթային, կախարդական, իր գեղեցկությամբ աննման վայր է՝ 12-րդ դարի Սյանշանի այգին («Անուշաբույր լեռ »): Պեկինի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սիշան լեռան ստորոտին, որտեղ տեղակայված են մի շարք բուդդայական տաճարներ՝ տարբեր հոսանքների:











Այս վայրն իր գեղատեսիլությամբ այնպես ինձ ցնցեց, որ հնարավոր չէ նկարագրելու համար համապատասխան բառեր գտնել: Հուսով եմ՝ լուսանկարները ինչ-որ կերպ կկարողանան փոխանցել այն վիճակը, որի մեջ ընկնում ես՝ հայտնվելով այս վանական համալիրում:





























Ահա, թե ինչ գտա ես այգում)))





Այգին հատկապես շատ այցելուներ է ունենում աշնան այն փուլում, երբ տերեւները կարմրում են: Ի դեպ, կարմիր տերեւը հենց այգու խորհրդանիշն է:

                                                                                Սիրով Պեկինից՝ Պարույր Սինյավսկի



© NEWS.am STYLE