Քիմ Քարդաշյանը արխիվային լուսանկար է ցուցադրել

10:14   15 հոկտեմբերի, 2018

Շոուբիզնեսի ոլորտում աշխատանքի հմայքն այն է, որ քաղաքական անցուդարձերը որքան էլ երկիրը տարուբերեն, ձեր ուշադրությունն, այսպես թե այնպես, գրավում են շոուբիզի շքեղությունն ու փայլը:

Դե, իսկ երբ խոսքը վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա թե՛ չարակամները, թե՛ երկրպագուները սպասում են հերթական իրադարձության կամ հանրահայտ հայուհու սելֆիի, բարեբախտաբար՝ վերջինի հետ կապված երբեք խնդիր չի լինում:

Ռեալիթի շոուի աստղն այս անգամ որոշել է Instagram-ի իր բաժանորդներին հիշեցնել (ի դեպ, 119 մլն մարդը զիլ է չէ՞) իր դպրոցական տարիների մասին՝ համընդհանուր դիտարկման դնելով ընկերուհու եւ ավագ քրոջ՝ Քորթնիի հետ այդ տարիների լուսանկարը, երբ Քիմը ընդամենը հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի համեստ դուստրն էր:



© NEWS.am STYLE