Գարիկ Մարտիրոսյանի կինն ամուսնու հետ հմայիչ լուսանկար է ցույց տվել

13:11   15 հոկտեմբերի, 2018

Իզուր չէ, որ Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի Instagram-ում գրված է․ «Երգիծաբանի կնոջ օրագիր։ Ուշադրություն։ Այն կարող է կախվածություն առաջացնել»։ Եվ իրոք, արժե միայն բաժանորդագրվել նրա էջին եւ զգում ես, որ քեզ ձգում է, քանի որ մեկ-մեկ Ժաննայի հումորն ավելի լավն է, քան Գարիկինը։

Ժաննայի միկրոբլոգի էջի նոր լուսանկարը ռոմանտիկ բնույթի է։ Լուսանկարում Ժաննան ամուսնու հետ է, իսկ այս զույգին մենք հատուկ սիրով ենք վերաբերում։

Գարիկը սեւ կոստյումով է, իսկ Ժաննան ընտրել է սեւ, շքեղ երեկոյան զգեստ։

«Զբոսնում ենք սեւերով», - մակագրել է Ժաննան իր լուսանկարը, չմանրամասնենք, թե որտեղ է գտնվում զույգը եւ ինչն է նշում։



© NEWS.am STYLE