22:06 28 հոկտեմբերի, 2012Երկար սպասված Հելոուինի տոնը, որին նախապատրաստվում են ինչպես աստղերն, այնպես էլ հասարակ մահկանացուները, համընկնում էր աշխատանքային օրվան` հոկտեմբերիի 31-ին, ուստի որոշվեց այն տեղախոխել ու նշել ավելի վաղ: Այն նշվեց Երեւանի «Kami» ակումբում:
Ակումբում մշտական հաճախորդներից շատերը զգեստափոխված չէին ու սովորական արտաքինով էին: Սակայն նորություն էր ակումբում քայլող հարսնացու «դիակը», շղթաներով բժիշկը: Մոնիտորներում ցուցադրվում էր «Մղձավանջ Վյազով փողոցում» ֆիլմը, պատերին արյունոտ ձեռքերի հետքեր էին, բեմում պարում էր կին-կատուն, վամպիրներ, «Բեթմենը», մահացած մաֆիոզներ: Ընդհանուր առմամբ երեկույթը հաջողվեց:
















