Գայթակղիչ Լիլիթ Կարապետյանը՝ լողազգեստով

11:37   15 հոկտեմբերի, 2018

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր  հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սեւ լողազգեստով՝ ցուցադրելով գեղեցիկ ու սլացիկ կազմվածքը:

Լուսանկարին կից նշումից պարզ է դառնում, որ երգչուհին գտնվում է Իսպանիայում: Լիլիթը նաեւ մեկնաբանել է հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով. «Այնքան եմ սիրել այս նկարս,որ չեմ կարող չկիսվել ձեզ հետ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր լողազգեստով: Լուսանկարին կից երգչուհին խոսելով սպասված հանգստի մասին, գրել էր. «Երկար սպասված հանգիստ»:



© NEWS.am STYLE