«Մարդկային գլուխը ամենահին բեմն է»․ Լիլուի հմայիչ սելֆին

12:32   15 հոկտեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր սելֆի է հրապարակել, որում երգչուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է իր հմայիչ կերպարը։ Համարձակ երգչուհին իր տեղադրած լուսանկարում մեքենայի մեջ է, մեղմ ու գեղեցիկ դիմահարդարմամբ։ Լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Մարդկային գլուխը ամենահին բեմն է: Այնտեղ ներկայացումներ են խաղացվել առաջին թատրոնի բացումից շատ վաղ: Հաուպտման ))))»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Համարձակ երգչուհին ներկայացել էր կարմիր, խորը դեկոլտեով զգեստով, առանց ներքնազգեստի։ Լիլուի կերպարը լրացնում էիեն կարմիր բարձրակրունկները։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել։

 

 

 

 

 



© NEWS.am STYLE