Էմբեր Ռոուզին նոր բոյֆրենդի հետ «բռնացրել են» System of a Down-ի համերգի ժամանակ

15:14   15 հոկտեմբերի, 2018

System of a Down-ը հանգստյան օրերին շքեղ համերգ է տվել կալիֆորնիական Սան-Բերնարդինո քաղաքում։

Եվ հայկական հայտնի քառյակի համերգին նկատվել է նաեւ Էմբեր Ռոուզը։

Սկանդալային մերկապարուհուն իր նոր բոյֆրենդի՝ Def Jam Records պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ նկատել են TMZ-ի աշխատակցները։

Մինչ Սերժ Թանկյանը հավաքվածներին ուրիախացնում էր իր ելույթով, 34-ամյա Ռոուզը ուրախ թռչկոտում եւ հրում էր բոլորին (բացի իր բոյֆրենդից)։

Էմբերը երեւի հայկական խմբի մեծ երկրպագուն է հանդիսանում, իզուր չէ, որ նա կրում էր հայտնի խմբի լուսանկարով վերնաշապիկ։

Ըստ ասեկոսեների Ռոուզն ու Էդվարդսը հանդիպում են արդեն երեք շաբաթ, սակայն իրենց հարաբերությունների մասին ոչինչ չեն հայտնում։

Գլխավոր լուսանկարը՝ Mega



© NEWS.am STYLE