Օրլանդո Բլումը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն թմրանյութերի դեմ բուժման համար

16:15   15 հոկտեմբերի, 2018

Երբ նայում ես, թե ինչ է կատարվում շոու բիզնեսում, քեզ թվում է, որ կյանքը քաղցր է, դերասաններն անում են ինչ ցանկանում են, կարծում ես, թե նրանք խնդիրներ չունեն, գումարը հավաքում են երկնքից, սակայն, կա նաեւ այդ մետաղադրամի հակառակ կողմը, խոսքը գնում է հատկապես նրանց ուղեղի բացակայության մասին, այդ աստղերի մեծ մասը հարբեցողեր ու թմրամոլներ են։

Վատ սովորություններ ունեցողների շարքը համալրել է եւ վերականգնողական կետրոն է տեղափոխվել Օրլանդո Բլումը։

Ինչպես գրում է TMZ-ը, 41-ամյա դերասանը խոստովանել է, որ տառապում է թմրանյութերից կախվածությունից։ Դերասանը, ով հիմա բուռն սիրավեպ ունի Քեթի Փերրիի հետ, որոշել է դիմել օգնության այն բանից հետո, երբ նրա ընկերները խոսել են նրա հետ։

Պարզվում է, որ բրիտանացի դերասանը հոգեկան խանգարված վիճակում է գտնվում։ Մեկ ամիս առաջ նա թեժ վիճաբանություն եւ կռիվ է սարքել Վեգասի ռեստորաններից մեկում, որն ի դեպ պատկանումէ  նրա ընկերոջը։

 Իսկ հանգստյան օրերին դերասանի մոտ հերթական նոպան է եղել Սան Ֆրանցիսկոյի հյուրանոցներից մեկում, այնպես որ ստիպված են եղել ոստիկանություն կանչել, որպեսզի դերասանին կարգի բերեն։

Այժմ աստղը գտնվում է վերականգնողական կենտրոնում եւ դեռ հայտնի չէ, թե նա երբ դուրս կգա այնտեղից։



© NEWS.am STYLE