Ռիփին կրկին փայլել է կրքոտ կերպարում

14:28   15 հոկտեմբերի, 2018

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին նոր ֆոտոշարք է իրականացրել հայտնի լուսանկարիչ Վահե Ստեփանյանի (Vahe Step)-ի հետ: Այսօր եւս Ռիփին ներկայացել է համարձակ եւ սեքսուալ կերպարով: Իր Instagram-ում հրապարակած նոր լուսանկարներում երգչուհի-դերասանուհին ներկայացել է եթերային, փքված, վարդագույն զգեստով, որը ընդգծել է նրա սլացիկ ոտքերը, իսկ նրա ձեռքերում կան արծաթափայլ փուչիկներ։

Լուսանկարին կից Ռիփին կատարել է հետեւյալ գրառումը․ «Երկնքով, ամպերով ու սիրով պարուրված»։

 

 

 



© NEWS.am STYLE