Սեգաֆրեդո Բարիստա Ակադեմիայի պաշտոնական բացման միջոցառումը (տեսանյութ)

20:00   15 հոկտեմբերի, 2018

Ամիրյան 3/37 հասցեում գտնող «Սեգաֆրեդո» սրճարանում հոկտեմբերի 12-ին պաշտոնապես բացվեց Սեգաֆրեդո Բարիստա Ակադեմիան, որի նպատակն է Հայաստանում զարգացնել սուրճ պատրաստելու արվեստը` կրթելով փորձառու բարիստաների: Ակադեմիան բացվել է «Ֆիգարո» ընկերության տնօրեն Անի Հովակիմյանի եւ Սարո Եափուճեանի նախաձեռնությամբ եւ ջանքերով:

Ակադեմիայի բացումն անցավ բազմամարդ, մրցույթներով, հյուրասիրությամբ եւ անակնկալներով, ինչպիսին էր, օրինակ, ռուս հայտնի բարիստա, Ռուսաստանի եւ Չինաստանի WBC եւ WCE չեմպիոն Սերգեյ Ստեպանչուկի ներկայությունն ու վարպետության դասը:

««Ֆիգարո» ընկերությունը, որն իր մեջ ներառում է Segafredo, Square One եւ Cinnabon ցանցը, ընդունում է աշխատակիցներին` որպես մատուցող, այնուհետեւ նրանք զարգանում են, աճում ու դառնում են բարիստաներ, մենեջերներ եւ ավելին: Եվ չկար հնարավորություն այն մարդկանց համար, որոնք հայտ էին ներկայացնում բարիստա լինելու համար, իսկ նման մարդիկ շատ են Հայաստանում: Այդտեղից միտք առաջացավ ստեղծել մի հարթակ, որտեղ ցանկացողները կարող են սովորել: Այդպիսով փոխվեց նաեւ մեր աշխատանքի սխեման, այսինքն` մատուցողները կարող են աճել, դառնալ մենեջերներ, բայց եթե նրանք ցանկանում են դառնալ բարիստաներ, ուրեմն պետք է անցնեն հատուկ դասընթացներ: Չէինք սպասում, որ արձագանքներն այդքան մեծ կլինեն, բայց արդեն ունենք երկու ձեւավորված խումբ: Դասընթացներն այնպես կկազմակերպվեն, որպեսզի չխանգարեն դիմողների աշխատանքին կամ դասերին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում մանրամասնեց Անին, իսկ Սեգաֆրեդո Բարիստա Ակադեմիայի ղեկավար Սարո Եափուճեանը հավելեց, որ դասընթացներին կարող են գրանցվել 16 տարեկանից բարձր անձիք` առանց տարիքային սահմանափակման. «Ամենակարեւորը պատրաստակամությունն է»,-շեշտեց նա,-«Դասընթացները տեւելու են 2 ամիս, որոնց ընթացքում դիմողները կստանան համապատասխան գիտելիք եւ փորձ, իսկ երկու ամիսների ուսուցման գինը կկազմի 180 հազար դրամ»:

Սեգաֆրեդո Բարիստա Ակադեմիայի պաշտոնական բացման արարողության հետաքրքիր մանրամասներին հետեւեք մեր ռեպորտաժում:



© NEWS.am STYLE