Սոնա Ռուբենյանի աշնանային street style-ը

16:46   15 հոկտեմբերի, 2018

Երգչուհի Սոնա Ռուբենյանի Instagram-ի էջի վերջին ժամանակահատվածի հրապարակումներից կարելի է ենթադրել, որ երգչուհին ճամփորդում է: 

Այս անգամ երգչուհին կանգ է առել Իտալիայում, իսկ ավելի կոնկրետ՝ հեքիաթային Վենացիայում: Միկրոբոգի իր էջի հրապարակման մեջ երգչուհին ներկայացել է աշնանային հմայիչ լուքով։ Նա կրում է գույներով հագեցած կիսաշրջազգեստ, նույնանման վերնազգեստ, սեւ վերնաշապիկ, սպորտային կոշիկներ եւ արեւային ակնոց։ Նա նստած է նավակում։

Աշնանային լուսանկարին կից Սոնան որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք որ ավելի վաղ սիրված եւ ճանաչված երգչուհի Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը ներկայացրել էին իրենց նոր աշխատանքը, որը կոչվում է «Բալենի»։ Ստեղծագործության երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյանի, խոսքերը՝ Լյուդվիգ Դուրյանի։



© NEWS.am STYLE