Լուիզա Մելքոնյանը կարճ զգեստով ներկայացրել է իր ոճային լուքը

17:36   15 հոկտեմբերի, 2018

Սերիալից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում բավականին ակտիվ է։ Երիտասարդ դերասանուհին գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվում է ոճային լուքերով, նոր, հմայիչ լուսանկարներով, բնության հանդեպ իր սիրով եւ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետով։

Երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է սեւ, կարճ զգեստով, որն ընգծել է նրա ոտքերը։ Դատելով Լուիզայի լուսանկարներից պարզ է դառնում, որ նա արեւային ակնոցի մեծ սիրահար է։



Աշնանային լուսանկարին կից Լուիզան կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Արևոտ, տաքուկ աշուն.....Ես միշտ եմ սիրում արևը, բայց ըստ իս աշնանը պետք է լինի միմիայն անձրև և ԱՌԱՆՑ ԱՐևԻ։ Իսկ Ձեր սիրելի եղանակը ո՞րն է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգում վառ լուսանկարների շարք էր հրապարակել, որոնցում ներկայացել էր տպավորիչ կերպարով:



© NEWS.am STYLE