Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը բնության գրկից

18:45   15 հոկտեմբերի, 2018

Ինչպես հայտնի է երիտասարդ, սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը շատ է ճամփորդում: Այս մասին վկայում են երիտասարդ դերասանուհու միկրոբլոգում արված հրապարակումները: Տաթեւիկը նաեւ շատ է սիրում նաեւ բնության գրկում գտնվել:

Այս անգամ նա լուսանկարներ է հրապարակել Instagram-յան էջում, որոնցում նա վայելում է իր հանգիստը անտառում: Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ գրելով. «Սիրում եմ աշունը,իսկ դո՞ւք»:



Դերասանուհին նաեւ լուսանկարներ է հրապարակել story բաժնում: Կարճ տեսանյութը նա մակագրել է՝ գրելով. «Կորել ենք»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հրապուրիչ լուսանկարներ էր հրապարակել դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ, որում նրանք ունեին բավականին արտահայտիչ դիմահարդարում ու վայելում էին երեկոն: Տաթեւիկը լուսանկարներին կից շնորհավորել էր Ժաննային՝ ծննդյան տարեդարձի առթիվ:



© NEWS.am STYLE