Քլոե Քարդաշյանի ու դստեր զվարճալի լուսանկարները

20:15   15 հոկտեմբերի, 2018

Քլոե Քարդաշյանը Քարդաշյան-Ջեններ գերդաստանի, թերեւս, միակ ներկայացուցիչն է, ով հնարավորինս հեռու է ընտանեկան սկանդալների կիզակետից: Փոխարենը՝ նրա անձնական կյանքում քիչ չեն վայրիվերումները:

Քլոեն իր հրապարակումներից շատերով կարծես հուշում է, որ նրա կողմից ամենասիրելի դերը՝ մայրիկի դերն է: Քլոեն հրապարակել է իր Instagram-յան էջում ընտանեկան լուսանկարների զվարճալի ու ջերմ շարք՝ դստեր՝ Թրուի հետ:



Լուսանկարներից մեկում աստղային մայրիկը համբույր է ուղարկում երկրպագու-հետեւորդներին, իսկ դուստրը զարմացած նայում է տեսախցիկին: Լուսանկարին կից Քլոեն իր հետեւորդներին բարի լույս է մաղթել:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլոեն հրապարակել էր իր Instagram-յան էջում նոր կրքոտ լուսանկարների շարք, որոնցով կարծես ցույց էր տալիս նախկինին՝ ինչ է նա կորցրել: Գրավիչ լուսանկարները Քլոեն մեկնաբանել էր՝ հրապարակմանը կից գրելով՝ «Վրեժխնդիր մարմին»:



© NEWS.am STYLE